Միջազգային դիտորդները` պերսոնա նոն գրատա<br />


Միջազգային դիտորդները` պերսոնա նոն գրատա

  • 20-05-2010 18:55:00   |   |  Քաղաքական
ԲԱՔՈՒ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ԼՂՀ Ազգային ժողովի ընտրութիւնների ընթացքին հետեւելու նպատակով Լեռնային Ղարաբաղ այցելած միջազգային դիտորդներն Ադրբեջանում կհամարուեն պերսոնա նոն գրատա,- յայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը: «Լեռնային Ղարաբաղում անցկացուելիք խորհրդարանական ընտրություններն անօրինական են, եւ բոլոր միջազգային դիտորդները, ովքեր ցանկութիւն են յայտնել հետեւելու ընտրութիւնների ընթացքին, կհայտարարուեն պերսոնա նոն գրատա: Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, եւ առանց ադրբեջանական կողմի թույլտվության այդ տարածք այցելող ցանկացած անձ յայտարարւում է պերսոնա նոն գրատա, եւ յետագայում նա չի կարողանայ այցելել Ադրբեջան»,- ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` յայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը,- տեղեկացնում է «Երկիրը»:
  -   Քաղաքական