Իտալիայում երկրաշարժի զոհերի թիւը հասել է 20 մարդու<br />


Իտալիայում երկրաշարժի զոհերի թիւը հասել է 20 մարդու

  • 06-04-2009 17:20:00   |   |  Միջազգային
ՀՌՈՄ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կենտրոնական Իտալիայում ուժեղ երկրաշարժի զոհ են դարձել 20 մարդ, այդ թւում 5 երեխայ, եւս 30 մարդ համարւում է անհետ կորած: Սակայն նշւում է, որ դա վերջնական տուեալ չէ եւ զոհերի քանակը կարող է աճել: Աղէտի գօտում` Աբրուցցիի մարզի վարչական կենտրոն Աքվիլա քաղաքի արուարձաններում, աւերուել կամ վնասուել է շինութիւնների մօտ 50 տոկոսը: Շարունակւում են փրկարարական աշխատանքները վիրաւորներին շէնքերի փլատակներից հանելու ուղղութեամբ: Երկրաշարժը կենտրոնական Իտալիայում տեղի է ունեցել այսօր տեղական ժամանակով գիշերուայ ժամը 03.30-ին: Էպիկենտրոնում ստորգետնեայ ցնցման ուժը կազմել է 6,7 բալ, տարերքի ընդգրկած գօտու ամենախոշոր քաղաքում` Աքվիլայում, գրանցուել են 5,8 բալ ուժգնութեան ցնցումներ: Հազարաւոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության եւ հեռախօսակապի: Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հրամաագիր է ստորագրել ուժեղ երկրաշարժի կապակցութեամբ արտակարգ դրութիւն յայտարարելու մասին:
  -   Միջազգային