Լիբիայի ափերի մօտ խորտակուել է անլեգալ ներգաղթողներ<br /> տեղափոխող երկու նաւ, կան մեծ թւով զոհեր<br />


Լիբիայի ափերի մօտ խորտակուել է անլեգալ ներգաղթողներ
տեղափոխող երկու նաւ, կան մեծ թւով զոհեր

  • 31-03-2009 16:30:00   |   |  Միջազգային
ՏՐԻՊՈԼԻ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբիայի ափերի մօտ անլեգալ ներգաղթողների Իտալիա տեղափոխող երկու նաւերի խորտակման հետեւանքով 21 մարդ զոհուել է: Ինչպէս այսօր յայտնել են լիբիական իշխանութիւնների ներկայացուցիչները, հարիւրաւոր մարդիկ համարւում են անհետ կորած: Զոհվածների մարմինները յայտնաբերուել են նաւի խորտակումից յետոյ, որը 253 անլեգալների էր տեղափոխում: Աղէտի ենթարկված երկրորդ նավում եղել է 365 մարդ: Նրանցից 23-ը փրկվել են լիբիական առափնեայ պահպանութեան կողմից: Մնացեալների ճակատագիրը առայժմ անյայտ է:
  -   Միջազգային