Լիբիայի ափերի մոտ խորտակվել է անլեգալ ներգաղթողներ<br /> տեղափոխող երկու նավ, կան մեծ թվով զոհեր<br />


Լիբիայի ափերի մոտ խորտակվել է անլեգալ ներգաղթողներ
տեղափոխող երկու նավ, կան մեծ թվով զոհեր

  • 31-03-2009 16:30:00   |   |  Միջազգային
ՏՐԻՊՈԼԻ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիբիայի ափերի մոտ անլեգալ ներգաղթողների Իտալիա տեղափոխող երկու նավերի խորտակման հետեւանքով 21 մարդ զոհվել է: Ինչպես այսօր հայտնել են լիբիական իշխանությունների ներկայացուցիչները, հարյուրավոր մարդիկ համարվում են անհետ կորած: Զոհվածների մարմինները հայտնաբերվել են նավի խորտակումից հետո, որը 253 անլեգալների էր տեղափոխում: Աղետի ենթարկված երկրորդ նավում եղել է 365 մարդ: Նրանցից 23-ը փրկվել են լիբիական առափնյա պահպանության կողմից: Մնացյալների ճակատագիրը առայժմ անհայտ է:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play