Մեկնարկեց Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկութիւնների համար<br /> ֆինանսաւորման մատչելության ՀԲ ծրագիրը<br />


Մեկնարկեց Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկութիւնների համար
ֆինանսաւորման մատչելության ՀԲ ծրագիրը

  • 31-03-2009 13:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 31-ից մեկնարկում է Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկութիւնների (ՓՄՁ) համար ֆինանսաւորման մատչելության Համաշխարհային Բանկի ծրագիրը: Սա առաջին այսպիսի վարկային փաթեթն է, որ ՀԲ-ն Հայաստանին տրամադրում է ոչ թէ Միջազգային Զարգացման Բանկի խողովակով (ինչը նախատեսուած է առաւել թոյլ զարգացած երկրների համար), այլ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից: 50 միլիոն ԱՄՆ դոլարի վարկը տրւում է Հայաստանին 26,5 տարով ու 5 տարի արտօնեալ ժամկէտով` ՀՀ ֆինանսների նախարարութեան երաշխավորությամբ: Վարկային համաձայնագիրը ՀՀ ԿԲ-ի եւ ՀԲ-ի միջեւ արդէն վաւերացուել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Ներկայացնելով ծրագիրը լրագրողներին ու շահագրգիռ կողմերին, ՀԲ Եւրոպայի ու Կենտրոնական Ասիայի ֆինանսական եւ մասնաւոր հատուածի ծրագրերի կոորդինատոր Մայքլ Էդվարդսը յայտնեց, որ ծրագիրը ձեւաւորուել է ռեկորդային կարճ ժամանակահատուածում` երեք ամսում, ինչը դրանում ներգրաւուած հայաստանեան եւ ՀԲ թիմերի լաւ աշխատանքի արդիւնքն է: Ծրագիրը պէտք է իրականացուի ««Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրերի կառավարման գրասենեակ» հիմնարկի կողմից: Հիմնադրամի նախագահ Գեւորգ Թումանյանը յայտնեց, որ ըստ դրա սկզբունքի, ՀՀ բանկերը նախ տրամադրում են վարկեր ՓՄՁ-ներին (դրանց տարեկան շրջանառութիւնը պէտք է լինի ոչ աւել քան 500 մլն դրամ), որից յետոյ հիմնադրամը կարող է այդ բանկերին վերաֆինանսավորել, եթէ տրուած վարկերը համապատասխանում են ՀԲ չափանիշներին: Հիմնադրամի վարկերի տոկոսադրույքը հաշուարկում է որպէս ԿԲ վերաֆինանանսավորման դրոյքի (ներկայում 7,75%) ու կառավարական հինգամյա պարտատոմսերի դրոյքի (մօտ 7.2%) միջին թուաբանական (աւելացւում է մի փոքր մարժա): Վարկերը կարող են տրամադրվել եւ դրամով, եւ արտարժոյթով: ԿԲ-ն մրցոյթով ընտրել է ութ հայաստանեան բանկեր, որոնք իրաւունք են ստացել լինելու այս ծրագրի գործընկերներ: ԿԲ խորհրդի անդամ Վաչէ Գաբրիէլեանը յայտնեց, որ ՀԲ կողմից տրամադրուող վարկերը նպատակ չեն հետապնդում ազդելու տուեալ երկրում առկայ տոկոսադրույքների վրայ, եւ բանկերն ազատ են վարկեր տրամադրելու տուեալ պահին երկրում գործող տոկոսադրույքներով, գնահատելով առկայ ռիսկերը: Նա յայտնեց, որ ըստ ԿԲ վերջին գնահատականների, գնաճային ճնշումը Հայաստանում մօտակայ ամիսներին կպահպանուի, այնպէս որ վեռրաֆինանսավորման տոկոսադրույքը կարող է իջեցուել միայն այդ ճնշումների վերանալուց յետոյ: Ներկայում Հայաստանում վարկերի տոկոսադրույքները 15-ից բարձր են:
  -   Տնտեսութիւն