Մահմուդ Աբբասը յայտարարել է ՀԱՄԱՍ-ի հետ կառավարութիւն
ձեւաւորելու մտադրութեան մասին
09-03-2009 17:45:00 | | Միջազգային
ՌԱՄԱԼԼԱՀ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինեան ազգային
վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը կիրակի Ռամալլահում յայտարարել
է ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ համատեղ կառավարութիւն
ձեւաւորելու մտադրութեան մասին:
Պաղեստինեան աղբիւրների համաձայն, նա ընդգծել է, որ
բարձրագոյն գործադիր մարմնի ցանկացած նոր կազմ պարտաւոր է յանձն
առնել բոլոր այն պարտաւորութիւնները, որ նախկինում կնքուել են
Պաղեստինեան ազգային վարչակազմի հետ, այդ թւում հրեական պետութեան
ճանաչման վերաբերեալ, ինչին համաձայն չեն Գազայի հատուածը վերահսկող
ՀԱՄԱՍ-ի ղեկավարները: