Զիմբաբվեում խոլերայի զոհ է դարձել 4 հազարից աւելի մարդ<br />


Զիմբաբվեում խոլերայի զոհ է դարձել 4 հազարից աւելի մարդ

  • 06-03-2009 16:30:00   |   |  Միջազգային
ՀԱՐԱՐԵ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աւելի քան 4 հազար մարդ է մահացել Զիմբաբվեում խոլերայի համաճարակի հետեւանքով, հիւանդների թիւը հասել է 85 հազարի, յայտնել է երկրի վարչապետ Մորգան Ցվանգիրայը: Կառավարութեան ղեկավարը միեւնոյն ժամանակ խօստովանել է, որ իշխանութիւնները ստոյգ տվյալներ չունեն համաճարակի մասշտաբների վերաբերեալ, եւ հիւանդների ու մահացածների փաստացի թիւը կարող է շատ աւելի մեծ լինել: Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան տուեալներով, Զիմբաբվեում խոլերայի համաճարակը եօթ ամսուայ ընթացքում 3 հազար 955 մարդու կեանք է խլել: Ըստ որում ԱՀԿ մասնագէտները նշում են, որ շատ բնակավայրեր իրենց անհասանելի են, ուստի մահացածների թիւը կարող է շատ աւելի մեծ լինել: ՄԱԿ-ի փորձագետները ենթադրում են, որ հիւանդութեան տարածման հիմնական պատճառը կարող է լինել առողջապահական վիճակի անմխիթար վիճակը, ինչպէս նաեւ խմելու ջրի պակասը:
  -   Միջազգային