Զիմբաբվեում խոլերայի զոհ է դարձել 4 հազարից ավելի մարդ<br />


Զիմբաբվեում խոլերայի զոհ է դարձել 4 հազարից ավելի մարդ

  • 06-03-2009 16:30:00   | Զիմբաբվե  |  Միջազգային
ՀԱՐԱՐԵ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավելի քան 4 հազար մարդ է մահացել Զիմբաբվեում խոլերայի համաճարակի հետեւանքով, հիվանդների թիվը հասել է 85 հազարի, հայտնել է երկրի վարչապետ Մորգան Ցվանգիրայը: Կառավարության ղեկավարը միեւնույն ժամանակ խոստովանել է, որ իշխանությունները ստույգ տվյալներ չունեն համաճարակի մասշտաբների վերաբերյալ, եւ հիվանդների ու մահացածների փաստացի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Զիմբաբվեում խոլերայի համաճարակը յոթ ամսվա ընթացքում 3 հազար 955 մարդու կյանք է խլել: Ըստ որում ԱՀԿ մասնագետները նշում են, որ շատ բնակավայրեր իրենց անհասանելի են, ուստի մահացածների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել: ՄԱԿ-ի փորձագետները ենթադրում են, որ հիվանդության տարածման հիմնական պատճառը կարող է լինել առողջապահական վիճակի անմխիթար վիճակը, ինչպես նաեւ խմելու ջրի պակասը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play