Յունաստանում տեղի են ունեցել երիտասարդության բախումներ<br /> ոստիկանութեան հետ<br />


Յունաստանում տեղի են ունեցել երիտասարդության բախումներ
ոստիկանութեան հետ

  • 06-03-2009 16:15:00   |   |  Միջազգային
ԱԹԷՆՔ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աթէնքում եւ Սալոնիկում հինգշաբթի երեկոյեան երիտասարդության նոր բախումներ են տեղի ունեցել ոստիկանութեան հետ, տեղեկացրել է յունական հեռուստատեսութիւնը: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Աթէնքում բախումներն սկսուել են անցած շաբաթ կատարուված միջադէպի դէմ ձախ ակտիւիստների ցույցի ընթացքում: Այն ժամանակ անյայտ անձինք նռնակ էին նետել Աթէնքի ներգաղթյալների ակումբը: Մի խումբ անարխիստներ քարեր են նետել յատուկ նշանակութեան ուժերի վրայ, որոնք ուղեկցում էին ցուցարարներին: Նրանք էլ պատասխանել են լուսաձայնային նռնակներով ու արցունքաբեր գազով: Սալոնիկում համանման ցույցից յետոյ ոստիկանութիւնը արցունքաբեր գազ է կիրառել անարխիստներից պաշտպանուելու համար, որոնք կարգի պահապանների վրայ են նետել հրդեհող խառնուրդով շշեր:
  -   Միջազգային