Սուդանի իշխանութիւնները երկրից արտաքսում են մարդասիրական<br /> կազմակերպութիւնները<br />


Սուդանի իշխանութիւնները երկրից արտաքսում են մարդասիրական
կազմակերպութիւնները

  • 05-03-2009 18:05:00   |   |  Միջազգային
ԽԱՐՏՈՒՄ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սուդանը չեղեալ է յայտարարել առնուազն վեց արտասահմանեան մարդասիրական կազմակերպութիւնների աշխատանքի արտօնագրերը: Իշխանութիւնների որոշումը ընդունուել է այն բանից մի քանի ժամ յետոյ, երբ Միջազգային քրէական դատարանը երկրի նախագահ Օմար ալ-Բաշիրին ձերբակալելու արտօնութիւն է տուել: Ինչպէս հաղորդել են մարդասիրական առաքելութեան ներկայացուցիչները, Սուդանի մարդասիրական օգնութեան պետական յանձնաժողովը տեղեկացրել է Խարտումում գործող կազմակերպութիւնների ղեկավարութեանը, որոնց թւում են խոշորագոյն արեւմտյան գործակալութիւններ, որ երկրում աշխատելու իրենց լիցենզիաները յետ են վերցւում: Որոշման պատճառները չեն հաղորդուել:
  -   Միջազգային