Չինաստանի պաշտպանական բիւջէն 2009 թուականին կկազմի 70,7<br /> մլրդ դոլար<br />


Չինաստանի պաշտպանական բիւջէն 2009 թուականին կկազմի 70,7
մլրդ դոլար

  • 05-03-2009 17:40:00   |   |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՉԺՀ պաշտպանական բիւջէն 2009 թուականին կկազմի աւելի քան 480,6 մլրդ յուան (70,7 մլրդ դոլար): Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, Պեկինում յայտարարել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանի պաշտօնական ներկայացուցիչ Լի Չժաոսինը: «Դա կկազմի այս տարուայ ՉԺՀ բիւջէի ընդհանուր ծաւալի 6,3%-ը: Մասնաւորապէս, մենք մտադիր ենք մեծացնել ռազմական տեխնիկայի կատարելագործման, անվտանգութեան ոչ աւանդական այնպիսի մարտահրաւէրին զինվորականների պատրաստութեան, ինչպիսին են մասշտաբային երկրաշարժները եւ ահաբեկությունը, զինվորների աշխատավարձի բարձրացման համար կատարւող ծախսերը»,- նկատել է նա: Ներկայումս Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի շարքերում ծառայում է 2,3 միլիոն մարդ: 2008 թուականին չինական պաշտպանական բիւջէն կազմում էր 58,8 մլրդ դոլար:
  -   Միջազգային