ՕՊԵԿ-ը կրկին պատրաստւում է կրճատել նաւթի արդիւնահանումը<br />


ՕՊԵԿ-ը կրկին պատրաստւում է կրճատել նաւթի արդիւնահանումը

  • 12-02-2009 18:45:00   |   |  Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նաւթ արտահանող երկրների կազմակերպութիւնը (ՕՊԵԿ) մարտին նախատեսուած նիստում կձեռնարկի լրացուցիչ միջոցներ: Այս մասին, ինչպէս հաղորդում է Bloomberg-ը, յայտարարել է Վենեսուելայի նաւթի նախարար Ռաֆայէլ Ռամիրեսը` ակնարկելով, որ ՕՊԵԿ-ը պատրաստւում է կրկին կրճատել հանույթը: Այդ միջոցառումների նպատակն է լինելու «երաշխավորել, որ նաւթի գինը կկայունանայ եւ կվերականգնի իր արդարացի արժէքը»,- ասւում է Ռամիրեսի հաղորդման մէջ: Ըստ Ռամիրեսի, ՕՊԵԿ-ի երկրների կողմից արդիւնահանման վերջին կրճատումը թոյլ տվեց կայունացնել շուկան:
  -   Միջազգային