Աուստրալիայում հրդեհների զոհերի թիւը հասել է 130 մարդու<br />


Աուստրալիայում հրդեհների զոհերի թիւը հասել է 130 մարդու

  • 09-02-2009 17:31:00   |   |  Միջազգային
ԿԱՆԲԵՐԱ, 9 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աուստրալիայում անտառային հրդեհների հետեւանքով 130 մարդ է զոհուել: Վիկտորիայի նահանգում կրակով է բռնուած արդէն աւելի քան 220 հազար հեկտար տարածք: Կրակի տարածմանը նպաստում են եղանակային պայմանները: Օդի ջերմաստիճանը առանձին շրջաններում հասնում է մինչեւ 47 աստիճանի: Շոգն ուղեկցւում է ուժեղ քամիներով, ինչն արագօրէն տարածում է կրակը: Մոխրի է վերածուել 300 հազար հեկտարից աւելի անտառ: Կրակը հարիւրաւոր տներ է ոչնչացրել: Տեղի հիւանդանոցները լեփ-լեցուն են: Գրեթէ բոլոր տուժածները ուժեղ այրուածքներով են: Փակ են պետական հաստատութիւնները, գրասենեակները, դպրոցներն ու օդանաւակայեանները: Կաթուածահար է երթեւեկութիւնը խոշոր ավտոխճուղիներում: Մինչ օրս Կանաչ մայրցամաքում խոշորագույնը համարւում էին 1983 թուականի հրդեհները: Այդ ժամանակ զոհուել էր 75 մարդ:
  -   Միջազգային