Աուստրալիայում հրդեհների զոհերի թիւը հասել է 130 մարդու
09-02-2009 17:31:00 | | Միջազգային
ԿԱՆԲԵՐԱ, 9 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աուստրալիայում անտառային
հրդեհների հետեւանքով 130 մարդ է զոհուել: Վիկտորիայի նահանգում
կրակով է բռնուած արդէն աւելի քան 220 հազար հեկտար տարածք: Կրակի
տարածմանը նպաստում են եղանակային պայմանները: Օդի ջերմաստիճանը
առանձին շրջաններում հասնում է մինչեւ 47 աստիճանի: Շոգն
ուղեկցւում է ուժեղ քամիներով, ինչն արագօրէն տարածում է կրակը:
Մոխրի է վերածուել 300 հազար հեկտարից աւելի անտառ: Կրակը
հարիւրաւոր տներ է ոչնչացրել:
Տեղի հիւանդանոցները լեփ-լեցուն են: Գրեթէ բոլոր տուժածները
ուժեղ այրուածքներով են: Փակ են պետական հաստատութիւնները,
գրասենեակները, դպրոցներն ու օդանաւակայեանները: Կաթուածահար է
երթեւեկութիւնը խոշոր ավտոխճուղիներում:
Մինչ օրս Կանաչ մայրցամաքում խոշորագույնը համարւում էին 1983
թուականի հրդեհները: Այդ ժամանակ զոհուել էր 75 մարդ: