ԱՄՀ ղեկավար. 2010 թուականին տնտեսութիւնը կարող է վերածնվել<br />


ԱՄՀ ղեկավար. 2010 թուականին տնտեսութիւնը կարող է վերածնվել

  • 06-02-2009 18:58:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային տնտեսութեանը ծանր ապագայ է սպասում, սակայն վերականգնումը կարող է սկսուել արդէն 2010 թուականին: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ռոյթերը», յայտարարել է Արժոյթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը: «Վերականգնում 2010 թուականին հնարաւոր է: Սակայն դա կախուած կլինի կառավարությունների գործողութիւններից (վարկաւորման բարելաւման ուղղութեամբ)»,- ասել է Սթրոս-Կանը:
  -   Միջազգային