Մոսկուայում սպանուել է Գրոզնու նախկին փոխքաղաքապետը<br />


Մոսկուայում սպանուել է Գրոզնու նախկին փոխքաղաքապետը

  • 05-02-2009 17:26:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ մայրաքաղաքում անյայտ անձանց կողմից սպանուել է Գրոզնու նախկին փոխքաղաքապետ Գիլանի Շեպիեւը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «36-ամեայ Շեպիեւը գնդակահարուել է մօտաւորապէես 1.00-ին, Կրիլատսկիե խոլմի փողոցի N 21 տան մուտքի մօտ, որտեղ ապրում էր վերջին տարիներին»,- յայտնել է Մոսկուայի իրավապահ մարմինների ներկայացուցիչը: Ականատեսների վկայութեամբ, անյայտ հանցագործը երեք անգամ կրակել է Շեպիեւի գլխին, որից յետոյ թաքնվել: Նախաքննութեան կարծիքով, Մոսկուայում Գրոզնու նախկին փոխքաղաքապետի սպանութիւնը պատուիրուած բնոյթ ունի եւ ուղղակիօրէն կապուած է իր անցեալ գործունէութեան հետ: Շեպիեւի դէմ արդէն մահափորձ էր կատարուել 2006 թուականին: Այն ժամանակ Գրոզնու կենտրոնում գնդակոծուել էր նրա մեքենան, ինչի հետեւանքով նա ծանր վիրաւորուել էր: Դրանից յետոյ նա թողել էր իր պաշտօնը եւ տեղափոխուել Մոսկուա:
  -   Միջազգային