«Թայմս». Օբաման ՌԴ-ին կառաջարկի 80 տոկոսով կրճատել<br /> միջուկային զինանոցը<br />


«Թայմս». Օբաման ՌԴ-ին կառաջարկի 80 տոկոսով կրճատել
միջուկային զինանոցը

  • 04-02-2009 18:34:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի կառաջարկի 80 տոկոսով կրճատել միջուկային սպառազինությունները, գրում է «Թայմս» թերթը: Ինչպէս յայտնի է դարձել պարբերականին, Բարաք Օբամայի արմատական ծրագրի համաձայն, միջուկային մարտագլխիկների թուաքանակը, ինչպէս ԱՄՆ-ում, այնպէս էլ Ռուսաստանում, պէտք է կրճատուի մինչեւ հազար միաւորի: ԱՄՆ-ի նախագահը ծրագրում է իր վարչակազմում ստեղծել սպառազինութիւնների կրճատման յանձնախումբ, որը, ինչպէս սպասւում է, կգլխաւորի Գարի Սեյմուրը, որը Բիլ Քլինթոնի վարչակազմում զբաղւում էր միջուկային զէնքի չտարածման հարցերով: Միջուկային զինաթափման բանակցութիւնները կը տնօրինի ԱՄՆ-ի պետդեպարտամենտը Հիլարի Քլինթոնի գլխաւորութեամբ:
  -   Միջազգային