Բարաք Օբամա. Ամերիկայն զինուժի զգալի մասը Իրաքից դուրս<br /> կբերուի այս տարի<br />


Բարաք Օբամա. Ամերիկայն զինուժի զգալի մասը Իրաքից դուրս
կբերուի այս տարի

  • 02-02-2009 17:32:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան զինծառայողների նշանակալի մասը Իրաքից դուրս կբերուի այս տարուայ ընթացքում, յայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Ըստ նրա, իրաքցիներն այսօր պատրաստ են աւելի մեծ պատասխանատւութիւն ստանձնել երկրի անվտանգութեան ապահովման համար: «Մենք գտնւում ենք մի իրավիճակում, երբ կարող ենք աւելի շատ պատասխանատւութիւն դնել իրաքցիների ուսերին, եւ դա լաւ նորութիւն է ոչ միայն զինծառայողների, այլեւ նրանց ընտանիքների համար»,- NBC հեռուստաընկերութեանը տուած հարցազրոյցի ժամանակ յայտարարել է ամերիկեան վարչակազմի ղեկավարը: ԱՄՆ-ի նախագահը ողջունել է անցած շաբաթ օրը Իրաքում կայացած նահանգային խորհուրդների ընտրութիւնները: Այն փաստը, որ դրանք անցել են խաղաղ պայմաններում, նրա կարծիքով, վկայում է երկրում իրադրութեան բարելաւման մասին:
  -   Միջազգային