ՕՊԵԿ-ը ենթադրում է նաւթի արդիւնահանման նոր կրճատում<br />


ՕՊԵԿ-ը ենթադրում է նաւթի արդիւնահանման նոր կրճատում

  • 29-01-2009 15:10:00   |   |  Միջազգային
ԴԱՎՈՍ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՕՊԵԿ-ի գլխաւոր քարտուղար Աբդալլա ալ-Բադրին չի բացառում նաւթի արդիւնահանման նոր կրճատման հնարաւորութիւնը կազմակերպութեան անդամ երկրների կողմից` նաւթի համաշխարհային շուկայի կայունութիւնը վերականգնելու նպատակով: Նա «չափազանց ցածր» է համարում անգամ նաւթի մէկ բարէլի 50 դոլար արժէքը: Ներկայումս գտնուելով Դավոսի տնտեսական համաժողովում` Աբդալլա ալ-Բադրին Al-Sharq Al-Awsat թերթի հետ զրոյցի ժամանակ ասել է, որ ՕՊԵԿ-ը, որն արդէն նաւթի հանույթը անցած տարուայ սեպտեմբերից սկսած կրճատել է օրական 4,2 մլն. բարէլով, այդ թւում 2 մլն. բարէլով ՕՊԵԿ-ի Ալժիրում կայացած վերջին համաժողովում, «եւս մէկ անգամ եւ առանց տատանվելու նոր որոշումներ կընդունի համաշխարհային շուկայում կայունութիւնը վերականգնելու համար»: «Նաւթի մէկ բարէլի արժէքի մինչեւ 50 դոլար աճի դէպքում անգամ այդ գինը անչափ ցածր կլինի: Այն չի խթանում (նաւթ արտադրողներին) մեծացնելու կապիտալ ներդրումները (նաւթի ոլորտում)»,- ասել է ՕՊԵԿ-ի գլխաւոր քարտուղարը:
  -   Միջազգային