Օբաման իր առաջին այցը կկատարի Կանադա<br />


Օբաման իր առաջին այցը կկատարի Կանադա

  • 29-01-2009 15:05:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յայտարարուել է ԱՄՆ-ի նոր նախագահ Բարակ Օբամայի առաջին պաշտօնական այցի օրը. փետրուարի 19-ին նա կմեկնի Կանադա: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Էխո Մոսկուին», յայտնել է Սպիտակ տան մամլոյ քարտուղար Ռոբերտ Գիբսը: Այցի ծրագրի մանրամասները չեն հրապարակւում:
  -   Միջազգային