Նախադպրոցական կրթութեան համակարգը լայնածաւալ բարեփոխումների<br /> կարիք ունի, նշում է կրթութեան նախարարը<br />


Նախադպրոցական կրթութեան համակարգը լայնածաւալ բարեփոխումների
կարիք ունի, նշում է կրթութեան նախարարը

  • 23-12-2008 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարար Սպարտակ Սեյրանեանը դեկտեմբերի 23-ին կայացած տարեվերջյան ասուլիսում անդրադառնալով նախադպրոցական կրթությանը նշեց, որ այդ ոլորտում անելիքները բաւական շատ են, քանի որ այն լայնածաւալ բարեփոխումների կարիք ունի: Նա յայտնեց, որ այս տարի կառավարութիւնն ընդունել է «ՀՀ նախադպրոցական կրթութեան բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագիրը», որն ուղղուած է նախադպրոցական կրթութեան մատչելիութեանը եւ որակի ապահովմանը: Մեծ ուշադրութիւն է դարձուել յատկապէս անապահով ընտանիքների երեխաներին հաստատութիւններում ընդգրկելու խնդրին: Նախարարի տեղեկացմամբ, այս ծրագրի հիման վրայ մեկնարկել է փորձնական ծրագիր Լոռու եւ Շիրակի մարզերի 22 հաստատութիւնում, որի ներկայիս փուլում ընդգրկուած է 540 երեխայ: Եվս 200 երեխայի ընդգրկմամբ նախադպրոցական կրթութեան եռամսյա ուսուցման մոդելի այս ծրագիրն իրականացուել է նաեւ Սիւնիքի մարզի 8 հաստատութիւնում: Նախադպրոցական հաստատութիւններում բարեփոխումների իրականացման համար ԿԳ նախարարութեանն օժանդակել են նաեւ տեղական իշխանութիւնները, քանի որ, ըստ նախարարի, այստեղ ոչ միայն կրթական ու դաստիարակչական, այլեւ սոցիալական բաղադրիչ կայ: «Յաջորդ տարի նախատեսում ենք նախադպրոցական կրթական համակարգի բարեփոխման համար միջոցներ տրամադրել ոչ միայն պետական բիւջէից, այլեւ ֆինանսաւորման հարցով ներգրաւել այլ շահագրգիռ կազմակերպութիւնների, որ միասնական, համատեղ աշխատանքով գոնէ կարողանանք լուծել ոլորտի ամենահրատապ խնդիրները»,- աւելացրեց ԿԳ նախարարը:
  -   Հասարակութիւն