Համաշխարհային բանկի նախագահը կանխատեսում է ճգնաժամի<br /> վատթարացում<br />


Համաշխարհային բանկի նախագահը կանխատեսում է ճգնաժամի
վատթարացում

  • 18-12-2008 18:20:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային տնտեսութեան վիճակը 2009 թուականի առաջին կէսին կը վատթարանայ եւ իշխանութիւնները ստիպուած կըբախուեն գործազրկութեան աճի խնդրի հետ, յայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելլիկը: Թէ երբ կսկսի վերականգնվել համաշխարհային տնտեսութիւնը, ըստ նրա, կախուած կլինի այն բանից` կյաջողուի արդեօք կառավարութիւններին համագործակցութեան հասնել մոնետար եւ ֆիսկալ քաղաքականութիւն վարելու հարցում եւ ձեռնպահ մնալ հովանաւորչական միջոցառումներից: «Ես մտավախութիւն ունեմ, որ 2009 թուականի առաջին վեց ամիսներին ողջ աշխարհով մէկ կդիտվեն խնդիրներ, այդ թւում եւ Ասիայում»,- նկատել է Զելլիկը:
  -   Միջազգային