Համաշխարհային բանկի նախագահը կանխատեսում է ճգնաժամի<br /> վատթարացում<br />


Համաշխարհային բանկի նախագահը կանխատեսում է ճգնաժամի
վատթարացում

  • 18-12-2008 18:20:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային տնտեսության վիճակը 2009 թվականի առաջին կեսին կվատթարանա եւ իշխանությունները ստիպված կբախվեն գործազրկության աճի խնդրի հետ, հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելլիկը: Թե երբ կսկսի վերականգնվել համաշխարհային տնտեսությունը, ըստ նրա, կախված կլինի այն բանից` կհաջողվի արդյոք կառավարություններին համագործակցության հասնել մոնետար եւ ֆիսկալ քաղաքականություն վարելու հարցում եւ ձեռնպահ մնալ հովանավորչական միջոցառումներից: «Ես մտավախություն ունեմ, որ 2009 թվականի առաջին վեց ամիսներին ողջ աշխարհով մեկ կդիտվեն խնդիրներ, այդ թվում եւ Ասիայում»,- նկատել է Զելլիկը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play