Իսրայելն ազատ է արձակում 227 պաղեստինցի բանտարկեալների<br />


Իսրայելն ազատ է արձակում 227 պաղեստինցի բանտարկեալների

  • 15-12-2008 15:18:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելը յայտարարել է, որ ազատ է արձակում ՖԱԹՀ շարժման ներկայացուցիչ պաղեստինցի բանտարկեալներին` այդպիսով սատարելով Մահմուդ Աբբասի պաղեստինեան կառավարութեանը: Իսրայելում փորձեր են ձեռնարկուել արգելափակելու բանտարկեալների ազատ արձակման գործընթացը Գերագոյն դատարանում, քանի որ դա կարող է վնաս հասցնել Իսրայելի անվտանգութեանը: Ինչպէս հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսը», պաղեստինցի բանտարկեալներն ազատ պէտք է արձակվեին դեռ անցած շաբաթ: Սակայն այդ գործընթացը տեղափոխուել է երկուշաբթի, քանի որ Մահմուդ Աբբասը գտնւում էր Մեքքայում եւ ցանկացել էր անձամբ ներկայ լինել բանտարկեալների ազատ արձակման ժամանակ:
  -   Միջազգային