ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ<br /> ԱՆԸՆԴՄԷՋ ՆՈՒԱՃԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ
ԱՆԸՆԴՄԷՋ ՆՈՒԱՃԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ

  • 25-11-2008 19:10:00   |   |  Սպորտ
ԴՐԵԶԴԷՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 25-ին Դրեզդէնում անցկացուող շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադային վերջին` 11-րդ, փուլում Հայաստանի տղամարդկանց հաւաքականը 2,5:1,5 հաշւով յաղթեց ուժեղ կարգ ունեցող Չինաստանի ընտրանուն: Յաղթական միաւորը Հայաստանի հաւաքականի օգտին գրանցեց Տիգրան Լեւոնի Պետրոսեանը, Լեւոն Արոնեանը, Վլադիմիր Յակոբեանը եւ Գաբրիէլ Սարգսեանը ոչ ոքի խաղացին մրցակիցների հետ: Այդպիսով Հայաստանի տղամարդկանց հաւաքականը 11 փուլից վաստակեց 19 միաւոր, գրաւեց առաջին տեղը` 2-րդ անգամ անընդմէջ նվաճելով չեմպիոնի կոչումը:
  -   Սպորտ