ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՓՈՐՁԵԼՈՒ Է ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ<br /> ՃԳՆԱԺԱՄԻՑ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՓՈՐՁԵԼՈՒ Է ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ՃԳՆԱԺԱՄԻՑ

  • 12-11-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տնտեսութեան վրայ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցութիւնը կանխելու նպատակով կառավարութիւնը նախընտրելի է համարում նախաձեռնող քաղաքականութեան որդեգրումը: Նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային Ժողովում այս մասին հայտարցարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Ըստ նրա, ճգնաժամը, որը մեծ վնասներ է հասցնում տնտեսական զարգացման բարձր մակարդակ ունեցող պետութիւններին եւ խոշոր ձեռնարկութիւններին, կարող է դրական ազդել զարգացող պետութիւնների տնտեսութիւնների վրայ, որոնք առաւել հրապուրիչ են դառնում ներդրողների համար: Դրանից օգուտ քաղելու համար զարգացող տնատեսություն ունեցող պետութիւնը պէտք է մրցակցային առաւելութիւն ունենայ միւսների հանդէպ: Վարչապետի համոզմամբ, Հայաստանը նման մի շարք առաւելութիւններ ունի: Օրինակ, այնպիսի խոշոր ծրագրեր, ինչպիսիք են հայկական նոր ատոմակայանի կամ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը, ինքնին բարենպաստ մթնոլորտ են ստեղծում ներդրումների ներգրաւման եւ ներդրողների մօտ վստահութեան ձեռք բերման համար: Տ.Սարգսեյանի խօսքերով, այդ երկու ծրագրերին մասնակցելու յայտեր արդէն ներկայացուել են, այդ թւում մասնաւոր ներդրողների կողմից: Վարչապետը նշեց, որ ճգնաժամի ազդեցութիւնը մեղմելու նպատակով կառավարութիւնը չի գնալու տնտեսվարողների հարկային բեռի թեթեւացման ճանապարհով: Հակառակը, խստացվելու է վարչարարությունը, յատկապէս խոշոր հարկատուների պարտականութիւնների կատարման վերահսկողութեան հարցում: Տ.Սարգսեյանի համոզմամբ, ճգնաժամին դիմակայելու նպատակով կառավարութիւնը պէտք է աւելացնի ծախսերը, ինչի համար պէտք է պատշաճ կերպով ապահովուեն բիւջէտային մուտքերը:
  -   Տնտեսութիւն