2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ<br /> ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՆՈՒԱԶԵԼ ԵՆ, ԻՍԿ ԿԱՊԻ ՈԼՈՐՏԻՆԸ` 11,3%-ՈՎ<br /> ԱՃԵԼ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ
ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՆՈՒԱԶԵԼ ԵՆ, ԻՍԿ ԿԱՊԻ ՈԼՈՐՏԻՆԸ` 11,3%-ՈՎ
ԱՃԵԼ

  • 04-11-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին Հայաստանում ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումների ծաւալը 2007թ.-ի յունուար-սեպտեմբերիի նկատմամբ նուազել է 9,9%-ով եւ կազմել 6 մլն 734,5 հազ տոննա: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-սեպտեմբերիին հանրապետութիւնում ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնաշրջանառութեան ծաւալը 2007թ.-ի յունուար-սեպտեմբերի նկատմամբ աճել է 5,1%-ով եւ կազմել 2 մլրդ 117,3 մլն տոննա/կմ: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին հանրապետութիւնում ընդհանուր օգտագործման տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծաւալը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի նկատմամբ նուազել է 4,7%-ով եւ կազմել 179 մլն 868 հազ. մարդ: Այս տարուայ առաջին ինն ամիսներին հանրապետութիւնում ընդհանուր օգտագործման տրանսպորտով ուղեւորաշրջանառության ծաւալը 2007թ.-ի յունուար-սեպտեմբերի նկատմամբ նուազել է 0,6%-ով եւ կազմել 2 մլրդ 846,2 մլն ուղեւոր/կմ: Հանրապետութիւնում 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին ճանապարհատրանսպորտային պատահարների թիւը 2007թ.-ի յունուար-սեպտեմբերի նկատմամբ աճել է 14,4%-ով եւ կազմել 1 587, ընդ որում դրանց հետեւանքով զոհուել է 285 մարդ (աճը` 11,8%), վիրաւորուել 2 295 մարդ (աճը` 15,9%): 2008թ.-ի առաջին ինն ամիսներին կապի ձեռնարկութիւնների ծառայութիւններից ստացուած հասոյթն, ընթացիկ գներով, կազմել է 121 մլրդ 58 մլն դրամ կամ աւելի քան 395 մլն 847 հազ. ԱՄՆ դոլար (առանց աւելացուած արժէքի հարկի), ինչը 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 11,3%-ով:
  -   Տնտեսութիւն