ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ-Ի<br /> ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ <br />


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ-Ի
ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ

  • 03-11-2008 22:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նոյեմբերի 3-ին ընդունելով ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազօր նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչին, վստահութիւն է յայտնել, որ դեսպանն իր գործունէութեամբ կնպաստի երկու պետութիւնների յարաբերութիւնների առաւել զորացմանը: Ի դէմս դեսպանի Նորին Սրբութիւնը նաեւ շնորհակալութիւն է յայտնել ԱՄՆ իշխանութիւններին` Հայաստանին ցուցաբերած զորակցության համար: Իր հերթին Մ.Յովանովիչը շնորհակալութիւն է յայտնել Վեհափառ Հայրապետին բարեմաղթանքների համար` վստահեցնելով, որ իր կարելին պիտի անի երկու ժողովուրդների մերձեցման համար: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարուել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացին եւ հայ-թուրքական յարաբերութիւններին:
  -   Հասարակութիւն