2009 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍԸ 500 ՄԼՆ ԴՈԼԱՐԻՆ<br /> ՀԱՄԱՐԺԷՔ ԴՐԱՄՈՎ ԱՒԵԼԻ ԿԼԻՆԻ<br />


2009 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍԸ 500 ՄԼՆ ԴՈԼԱՐԻՆ
ՀԱՄԱՐԺԷՔ ԴՐԱՄՈՎ ԱՒԵԼԻ ԿԼԻՆԻ

  • 23-10-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «2009թ.-ի պետբիւջէի մասին» օրէնքի նախագծով բիւջէի եկամտային մասը կկազմի 905 մլրդ դրամ (աւելի քան 2 մլրդ 938 մլն ԱՄՆ դոլար), ինչը 2008թ.-ի բիւջէի համեմատ 500 մլն դոլարին համարժէք դրամով աւելի է: Իսկ բիւջէի ծախսային մասը նախատեսուած է 946 մլրդ դրամ: Այս մասին հոկտեմբերի 23-ի ասուլիսում յայտնեց Ազգային Ժողովի «ԲՀԿ» խմբակցութեան անդամ Վարդան Բոստանջեանը: Ըստ նրա, տարէցտարի կրճատւում է բիւջէի դեֆիցիտը: Այսպէս, եթէ 2007թ.-ին այն կազմել է 76 մլրդ դրամ, ապա 2008թ.-ին` 40 մլրդ դրամ: Վ.Բոստանջեանը նշեց, որ 2009թ.-ի բիւջէի դեֆիցիտի 30,5 մլրդ դրամը կծածկուի ներքին եւ միայն 9,5 մլրդ դրամը արտաքին աղբիւրների հաշուին: Դեֆիցիտը կազմելու է ՀՆԱ-ի ընդամէնը 1%-ը: Վ.Բոստանջեանի համոզմամբ, 2009թ.-ի պետբիւջէի նախագիծը արտացոլում է կառավարութեան գործունէութեան ծրագրային նպատակները: Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային ֆինանսական, բիզնես եւ այլ կենտրոններ դառնալու հավակնություններին, ապա, ըստ նրա, դրանք նախատեսուած է իրականացնել մինչեւ 2012թ.-ը ներառեալ:
  -   Տնտեսութիւն