ԿԱՌՈՒՑՈՒԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ԿԱՊՈՒՂՈՒ<br /> ՀԱՅԿԱԿԱՆ ԱՒԵԼԻ ՔԱՆ 100 ԿՄ-ԱՆՈՑ ՀԱՏՈՒԱԾԸ<br />


ԿԱՌՈՒՑՈՒԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ԿԱՊՈՒՂՈՒ
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՒԵԼԻ ՔԱՆ 100 ԿՄ-ԱՆՈՑ ՀԱՏՈՒԱԾԸ

  • 21-10-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայումս միջազգային կոնսորցիումը աւարտել է Հայաստան-Իրան օպտիկամանրաթելային մայրուղու աւելի քան 100 կմ-անոց հատուածի կառուցումը Հայաստանում: Այս մասին հոկտեմբերի 21-ին յայտնեց Հայաստանում WiMAX ցանցը գործարկած ռուսաստանեան «Կոմսթար-ՕՏՍ» ԲԲ ընկերութեան տարածաշրջանային զարգացման գծով փոխնախագահ Վիկտոր Կորեշը: Նրա խօսքերով, նախպատեսվում է, որ Երեւանից սկիզբ առնող 600 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մայրուղու կառուցումը կաւարտուի 2009թ.-ին: Ըստ Վ.Կորեշի, «Կոմսթար-ՕՏՍ»-ն համաձայնութիւն է ձեռք բերել մայրուղու թողունակութեան որոշակի ծավալ օգտագործելու մասին: Նշենք, որ ներկայումս Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապւում է «արմէնտել» եւ «Ֆայբերնետ» ընկերութիւնների Վրաստանով անցնող օպտիկամանրաթելային կապուղիներով: Նման կապուղի կառուցելու մտադրութիւն էր յայտնել նաեւ հայ-նորուեգական «ADC» ընկերութիւնը:
  -   Տնտեսութիւն