«ԱՐՄԵՆԱԼ»-ՈՒՄ ՍԿՍՈՒԱԾ Է 9 ՄԿՄ ՀԱՍՏՈՒԹԵԱՄԲ ՆՈՒՐԲ ՓԱՅԼԱԹԻԹԵՂԻ<br /> ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆԸ<br />


«ԱՐՄԵՆԱԼ»-ՈՒՄ ՍԿՍՈՒԱԾ Է 9 ՄԿՄ ՀԱՍՏՈՒԹԵԱՄԲ ՆՈՒՐԲ ՓԱՅԼԱԹԻԹԵՂԻ
ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆԸ

  • 21-10-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Արմենալ» փայլաթիթեղի գլանման գործարանում սկսուել է 9 մկմ հաստութեամբ նուրբ փայլաթիթեղի սերիական արտադրութիւնը: Նուրբ փայլաթիթեղի մասնաբաժինը «Արմենալ»-ի արտադրութեան ընդհանուր ծաւալում լրիւ հզորութեան հասնելուց յետոյ կկազմի 70%-ից աւելի: Արտադրանքը նախատեսուած է ԱՄՆ-ի, Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի պատուիրատուների համար: «Ռուսալ» ընկերութեան մամլոյ ծառայութեան հաղորդման համաձայն, 2007-2008թթ.-ին «Արմենալ» գործարանի արտադրութեան զարգացման համար կատարուված ներդրումների ծաւալը կազմել է մօտ 6 մլն ԱՄՆ դոլար եւ հիմնականում ուղղուել համաշխարհային շուկայում առաւել պահանջված փոքր հաստութեան փայլաթիթեղների արտադրութեան ներդրմանը: Ներկայումս ձեռնարկութիւնում յուրացվում է 9 մկմ-ից բարակ փայլաթիթեղի արտադրութիւնը: ՏԵՂԵԿԱՆՔ. «Արմենալը», որ Քանաքեռի ալիւմինի գործարանի հիմքի վրայ ստեղծուել է Երեւանում 2000թ.-ի մայիսին, Հայաստանի խոշորագոյն արդիւնաբերական ձեռնարկութիւններից մէկն է եւ ալիւմինէ փայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Նոյն տարում ձեռնարկութիւնը մտել է աշխարհում ալյումինագործության առաջատար «Ռուսալ» ընկերութեան կազմի մէջ: Ձեռնարկութիւնում աշխատում է աւելի քան 700 մարդ:
  -   Տնտեսութիւն