«ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄ»-ԻՆ ՏՐՈՒԵՑ ՆԱԽՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ<br />


«ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄ»-ԻՆ ՏՐՈՒԵՑ ՆԱԽՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ

  • 17-10-2008 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ շարժական կապի գլոբալ համակարգի ծառայութիւնների մատուցման երրորդ օպերատորի գործունէութեան լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության տրամադրման մրցոյթում յաղթող ճանաչուեց «Ֆրանս Տելեկոմ» ընկերութիւնը: Նման որոշում հոկտեմբերի 17-ին կայացրեց Հանրային ծառայութիւնները կարգաւորող մարմինը: Ըստ հաստատուած կանոնների, «Ֆրանս տելեկոմ»-ն արդէն Հայաստանում գրանցել է տեղական ընկերութիւն` «ՖՏԱ Տելեկոմ» անուամբ, որն էլ համարւում է նախնական լիցենզավորված` մինչեւ օրէնքով սահմանուած չորսշաբաթեայ ժամկէտի աւարտից յետոյ ընկերութեանը վերջնական լիցենզիայի եւ թույլտվությունների տրամադրումը: Ինչպէս նշեց յանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչութեան պետ Գեւորգ Գեւորգեանը, ընկերութիւնը առաջիկայ երկու տարիների ընթացքում մարզերում պէտք է հիմնի 42 գրասենեակներ եւ պարտաւոր է այդ ժամանակահատուածում GSM բացօթեայ ծածկույթ ապահովել Երեւանում եւ հանրապետութեան 42 քաղաքներում, 200 գիւղերում, ինչպէս նաեւ ՀՀ տրանսպորտային միջպետական` Երեւանը Վրաստանին եւ Իրանին կապող մայրուղիների երկայնքի 85 տոկոսում:
  -   Տնտեսութիւն