ՄԷԿ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ 10,5%-ՈՎ<br /> ԱՐԺԵՎՈՐՎԵԼ Է<br />


ՄԷԿ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ 10,5%-ՈՎ
ԱՐԺԵՎՈՐՎԵԼ Է

  • 02-10-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի սեպտեմբերին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գների 4,2% հավելաճն ուղեկցուել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշուարկային փոխարժէքի 0,5% նուազումով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ Հայաստանի սպառողական եւ արժոյթային շուկաներում արձանագրուել է գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշուարկային փոխարժէքի, համապատասխանաբար, 0,5% եւ 0,2% յավելաճ (ԱՄՆ դոլարն արժեվորվել է): Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում արձանագրուել է սպառողական գների եւ հաշուարկային փոխարժէքի, համապատասխանաբար, 0,2% եւ 7,3% նուազում: 2008թ.-ի սեպտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշուարկային փոխարժեքը կազմել է 302,57 դրամ, ինչը 10,5%-ով ցածր է նախորդ տարուայ սեպտեմբերի համապատասխան ցուցանիշից (338,2 դրամ):
  -   Տնտեսութիւն