ՅՈՒԼԻՍԻ 23-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ «ՀԱՄՇԵՆ ԵՎ ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐ.<br /> ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՅԹ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ<br />


ՅՈՒԼԻՍԻ 23-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ «ՀԱՄՇԵՆ ԵՎ ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐ.
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՅԹ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

  • 18-07-2008 17:15:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԳԱԱ-ի Արեւելագիտության ինստիտուտի եւ Հայրենադարձութեան ու հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպութիւնների միութեան նախաձեռնութեամբ յուլիսի 23-ին Երեւանում կկայանայ «Համշեն եւ համշենահայեր. պատմութիւն եւ մշակոյթ» միջազգային գիտաժողովը: Ինչպէս նշուած է գիտաժողովի կազմակերպիչների հաղորդագրութիւնում, Թուրքիայում այսօր բնակւում են մեծ թւով էթնիկ հայեր, որոնք թէեւ ժամանակին ընդունել են իսլամը, սակայն իրենց լեզւում, սովորույթներում, մշակոյթի տարբեր բաղադրիչներում դեռեւս պահպանել են իրենց հայկական ինքնութեան որոշ տարրեր: «Նման էթնիկական խմբերից են համշենցիները կամ համշենահայերը: Նրանց նկատմամբ վերջին տարիներին բաւականին աճել է հետաքրքրութիֆւնը գիտական շրջանակներում` հրատարակւում են նորանոր ուսումնասիրություններ, արւում են զեկուցումներ եւ այլն»,- ասուած է հաղորդագրութիւնում: Ըստ կազմակերպիչների, գիտաժողովի նպատակը Համշենի եւ համշենահայերի վերաբերեալ ուսումնասիրությունների խթանումն է եւ համշենահայերի հետ կապերի սերտացմանը նպաստելը: Նշենք, որ գիտաժողովը տեղի է ունենալու յուլիսի 21-27-ին Երեւանում անցկացուող «Համշենական շաբաթի» շրջանակներում, որի ընթացքում նախատեսւում է կազմակերպել այլ միջոցառումներ եւս` համշենական «Վովա» համոյթի համերգներ, Համշենի հայկական ճարտարապետութեանը նուիրուած լուսանկարչական ցուցահանդէս եւ այլն:
  -   Հասարակութիւն