Բեյրութում տեղի է ունեցել արդէն աւանդական դարձած<br /> միջդպրոցական պարի փառատոն<br />


Բեյրութում տեղի է ունեցել արդէն աւանդական դարձած
միջդպրոցական պարի փառատոն

  • 01-04-2010 20:22:00   |   |  Հասարակութիւն
ԲԵՅՐՈՒԹ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մարտի 30-ին, Բեյրութի «Յակոբ Տեր-Մելքոնեան» թատերասրահում, Համազգայինի «Քնար» պարախմբի վարչութեան նախաձեռնութեամբ տեղի է ունեցել արդէն աւանդական դարձած միջդպրոցական պարի փառատոն, որին մասնակցել են հայկական վարժարանների տնօրենները, ուսուցիչներ, կրթական պատասխանատուներ, արվեստասերներ, ծնողներ եւ աշակերտներ,- տեղեկացնում է «Ազդակը»: Փառատօնին մասնակցել է 20 հայկական վարժարան, այդ թւում` Հայ կաթոլիկ Հռիփսիմեանց վարժարանը, Հայ աւետարանական Կերթմենյան վարժարանը, Ազգային «Յառաջ Գ» Գիւլբենկեան» վարժարանը, Համազգայինի Մ. եւ Հ. Արսլանեան ճեմարանը, Պողոս Գ. Կարմիրյան վարժարանը, Լեւոն Կ. Նազարեան վարժարանը, Հայ աւետարանական կենտրոնական բարձրագոյն վարժարանը, ՀԲԸՄ-ի Դարուհի Յակոբեան-Յովակիմեան վարժարանը, Հայ կաթոլիկ Գեւորգ Հարպոյան վարժարանը, Ազգային Լ. եւ Ս. Յակոբեան քոլեջը եւ Ազգային Եղիշե Մանուկեան վարժարանը:
  -   Հասարակութիւն