Ըստ Վահան Հովհաննեսյանի, Թուրքիայի վարչապետի<br /> յայտարարութիւնը որոշ տարրերի կողմից կարող է ընկալվել որպէս<br /> հակահայկական գործողութիւնների ազդակ<br />


Ըստ Վահան Հովհաննեսյանի, Թուրքիայի վարչապետի
յայտարարութիւնը որոշ տարրերի կողմից կարող է ընկալվել որպէս
հակահայկական գործողութիւնների ազդակ

  • 19-03-2010 20:52:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի վարչապետի յայտարարութիւնը «ցոյց է տալիս ամբողջ աշխարհին, որ Թուրքիայի ձեռագիրը չի փոխվել. իշխանութիւնները փոխւում են, բայց ձեռագիրը` ոչ: Մարտի 19-ի ճեպազրույցում այս կարծիքը յայտնեց Հայաստանի Ազգային Ժողովի դաշնակցական պատգամաւոր Հրայր Կարապետեանը` նկատելով, որ 1915թ.-ի Ցեղասպանութիւնը սկսուել է հենց հայերի տարհանման անուան տակ: «ՀՅԴ» խմբակցութեան ղեկավար Վահան Հովհաննեսյանն էլ նշեց, որ միջազգային որոշ շրջանակներում Թուրքիան համարւում է աւելի ժողովրդավարական երկիր, քան Հայաստանը: Սակայն Էրդողանն իր վերջին յայտարարութիւններով, «հաւանաբար, պահի տակ դիմակը կորցրեց, եւ աշխարհը տեսավ, թէ ինչ երկրի հետ գործ ունի»: «Այն հայերին, ովքեր այս կամ այն տնտեսական պատճառներով յայտնուել են Թուրքիայում, խորհուրդ եմ տալիս անյապաղ լքել այդ երկիրը, որովհետեւ պարզ է, թէ ում հետ գործ ունենք, եւ պարզ է, որ նման բարձր ատյանից հնչած սպառնալիքը որոշ տարրերի կողմից կարող է ընկալվել որպէս հակահայկական գործողութիւնների ազդակ»,- ասաց Վ.Հովհաննէսեանը: Նա նշեց նաեւ, որ թէեւ 1915թ.-ի հետ համեմատությունն իհարկէ տեղին է, բայց ոչ այնքան ճշգրիտ, քանի որ «1915թ.-ին հայութիւնն Օսմանեան կայսրութիւնում աշխատանքային միգրանտ չէր, այլ տեղաբնակ, թուրքերն էին միգրանտ, որ եկել էին այդ տարածքի վրայ»: Յիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը, մասնաւորապէս, յայտարարել էր, թէ այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը կարող է վտանգել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը եւ վնասում է հենց Հայաստանի ժողովրդին: Նա նաեւ սպառնացել էր, թէ «ամէն բան նոյն կերպ» շարունակուելու դէպքում իրենք ստիպուած կլինեն «վերագնայատել իրավիճակը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել». երկրից վտարել, իր հաշուարկներով, 100 հազար հայ միգրանտներին, որոնք Թուրքիայիոմ ապրում են աւելի քան 10 տարի:
  -   Քաղաքական