ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի հունահռոմեական
ոճի ըմբշամարտի հաւաքականը չի մասնակցի ապրիլի 13-ից 18-ը Բաքւում
կայանալիք Եւրոպայի առաջնութեանը: Այս մասին ArmSport.am-ին
յայտնեց Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակեանը:
«Սա Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտէի որոշումն է: Դա
բացատրւում է նրանով, որ աւելի լաւ է նախապատրաստվենք Մոսկուայում
սեպտեմբերի 6-ից 12-ը կայանալիք Աշխարհի 2010 թ. առաջնութեանը:
Ներկայ դրութեամբ մենք ուսումնամարզական հաւաք ենք անցկացնում
Երեւանում, որը կավարտենք մարտի 20-ին: Եւս մէկ հաւաք կանցկացնենք
մարտի 31-ից ապրիլի 14-ը` Ծաղկաձորում, իսկ յունիսի 3-ից 6-ը
Թբիլիսիում կմասնակցենք միջազգային մրցաշարի»,- ասաց
Ջուլֆալակեանը: