Բակոյ Սահակեան.«Թուրքիան չի կարողանում իր բարդոյթներից դուրս գալ»


Բակոյ Սահակեան.«Թուրքիան չի կարողանում իր բարդոյթներից դուրս գալ»

  • 13-03-2010 13:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԼՂՀ Նախագահ Բակոյ Սահակեանը մարտի 12-ին Արցախի պետհամալսարանի ուսանողութեան հետ հանդիպման ժամանակ ողջունել է Շուէդիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ անընդունելի որակել Թուրքական կառավարութեան դիրքորոշումը: Լեռնային Ղարաբաղում յայտարարել եւ հաստատում էն, որ պատրաստ էն ողջունել յարաբերութիւնների կարգաւորումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, բայց որոշակի վերապահումներով: Այս մասին յայտնում է Հայաստանի Հանրային Ռադիօն: «Եթէ լուծուէն այդ խնդիրներն այնպէս, ինչպէս դա կը համապատասխանի Հայաստանի եւ Թուրքիայի անցեալին, եթէ Թուրքիան, որպէս մի երկիր, որը ձգտում է դառնալ Եւրամիութեան եւ Եւրախորհրդի լիարժէք անդամ, եթէ այդ համամարդկային արժէքների համապատասխան կեցուածք կը ցուցաբերի, միայն ու միայն մենք պէտք է ողջունենք: Բայց այսօր մենք տեսնում ենք, ինչպիսի քաղաքական իրադարձութիւններ էն տեղի ունենում: Թուրքիան շարունակում է վարել կեղծ քաղաքականութիւն: Էս չեմ նկատում, որ Թուրքիան համարժէք է պատասխանել Հայաստանի կողմից ցուցաբերուած բարի կամքին: Ընդհակառակը, Շուէդիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումից յետոյ, Թուրքիայի նախագահը, վարչապետը սպառնալիքներ էն հնչեցնում Շուէդիայի դէմ: Մենք գործ ունենք Թուրքիայի նման մի երկրի հետ, որը չի կարողանում իր բարդոյթներից դուրս գալ»,-ասել է Բակոյ Սահակեանը:
  -   Քաղաքական