Բակո Սահակյան.«Թուրքիան չի կարողանում իր բարդույթներից դուրս գալ»


Բակո Սահակյան.«Թուրքիան չի կարողանում իր բարդույթներից դուրս գալ»

  • 13-03-2010 13:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին Արցախի պետհամալսարանի ուսանողության հետ հանդիպման ժամանակ ողջունել է Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը եւ անընդունելի որակել Թուրքական կառավարության դիրքորոշումը: Լեռնային Ղարաբաղում հայտարարել եւ հաստատում են, որ պատրաստ են ողջունել հարաբերությունների կարգավորումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, բայց որոշակի վերապահումներով: Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրային Ռադիոն: «Եթե լուծվեն այդ խնդիրներն այնպես, ինչպես դա կհամապատասխանի Հայաստանի եւ Թուրքիայի անցյալին, եթե Թուրքիան, որպես մի երկիր, որը ձգտում է դառնալ Եվրամիության եւ Եվրախորհրդի լիարժեք անդամ, եթե այդ համամարդկային արժեքների համապատասխան կեցվածք կցուցաբերի, միայն ու միայն մենք պետք է ողջունենք: Բայց այսօր մենք տեսնում ենք, ինչպիսի քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում: Թուրքիան շարունակում է վարել կեղծ քաղաքականություն: Ես չեմ նկատում, որ Թուրքիան համարժեք է պատասխանել Հայաստանի կողմից ցուցաբերված բարի կամքին: Ընդհակառակը, Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումից հետո, Թուրքիայի նախագահը, վարչապետը սպառնալիքներ են հնչեցնում Շվեդիայի դեմ: Մենք գործ ունենք Թուրքիայի նման մի երկրի հետ, որը չի կարողանում իր բարդույթներից դուրս գալ»,-ասել է Բակո Սահակյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play