Վիկ Դարչինեանը յաղթեց Ռոդրիգոյ Հերրերոին


Վիկ Դարչինեանը յաղթեց Ռոդրիգոյ Հերրերոին

  • 07-03-2010 22:51:00   | ԱՄՆ  |  Սպորտ
ՌԱՆՉՈՅ ՄԻՐԱԺ ԱՄՆ. 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ Կ'ալիֆոռնիայ նահանգի Ռանչոյ Միրաժ քաղաքում Վիկ Դարչինեանը պաշտպանեց պրոֆէսիոնալ բռնցքամարտի առաջին թեթեւքաշային կարգում WBC-ի եւ WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը: Հայ բռնցքամարտիկը 12 ռաունդանոց մենամարտում յաղթեց մեքսիկացի Ռոդրիգոյ Հերրերոին: Երեք մրցավարների միաձայն որոշմամբ, 117:111, 118:110 եւ 120:108 յարաբերակցութեամբ, յաղթող ճանաչուեց Վիկ Դարչինեանը: 2009 թ դեկտեմբերի 12-ին նոյն դահլիճում հայ բռնցքամարտիկը երկրորդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել մեքսիկացի Թոմաս Ռախօսին եւ պաշտպանել WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը:
  -   Սպորտ