Աւարտուել են 1980-ականների վերջերին Ադրբեջանում հայերի<br /> ջարդերին վերաբերող նիւթերի էլեկտրոնային արխիւի ստեղծման<br /> աշխատանքները<br />


Աւարտուել են 1980-ականների վերջերին Ադրբեջանում հայերի
ջարդերին վերաբերող նիւթերի էլեկտրոնային արխիւի ստեղծման
աշխատանքները

  • 26-02-2010 19:50:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աւարտուել են 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ իրականացուած ջարդերի կապակցութեամբ յարուցուած քրէական գործերի նիւթերի հիման վրայ էլեկտրոնային արխիւի ստեղծման աշխատանքները: Արխիվացվել են մի քանի տասնեակ հազար նիւթեր` ականատեսների, տուժածների, նրանց հարազատների եւ իրավահաջորդների վկայութիւնները, իրեղէն ապացոյց ճանաչուած լուսանկարները եւ այլ փաստաթղթեր: Վկայութիւնները վերաբերում են մասնաւորապէս Սումգայիթում, Գետաշէնում, Շահումեանում, Լեռնային Ղարաբաղի մի շարք տարածքներում իրականացուած վայրագություններին, որոնք դրսեւորվել են սպանութիւնների, բռնութիւնների, հրկիզումների, թալանի տեսքով: Ըստ ՀՀ գլխաւոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի, ներկայումս ընթացքի մէջ է արխիւացուած նիւթերը ՀՀ դատախազութեան ինտերնետային էջում տեղադրելու գործընթացը: Նախատեսւում է, որ այդ աշխատանքները կաւարտուեն 2-3 ամսուայ ընթացքում:
  -   Քաղաքական