Միսաք Քելեշյանի ջանքերով վերականգնվել են հայութեան<br /> վերապրումի պատմութեան դրուագները<br />


Միսաք Քելեշյանի ջանքերով վերականգնվել են հայութեան
վերապրումի պատմութեան դրուագները

  • 23-02-2010 20:30:00   |   |  Հասարակութիւն
ԲԵՅՐՈՒԹ, 23 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրուարի 21-ին, ՀԲԸՄ-ի «Դեմիրճեան» կենտրոնի սրահում Միսաք Քելեշյանը ներկայացրել է իր հաւաքած լուսանկարները եւ տեսաերիզները: Ինչպէս տեղեկացնում է «Ազդակը», միջոցառումը կազմակերպուել է ՀԲԸՄ «Անդրանիկ-Անթիլիաս» գործադիր մարմնի նախաձեռնութեամբ: Միսաք Քելեշյանն իր ներկայացրած նիւթերում անդրադարձել է Յունաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Երուսաղեմի, Եգիպտոսի եւ Գիւմրիի հայ որբերին «Նիր իստ ռիլիֆ» ցուցաբերած օժանդակությանը, ինչպէս նաեւ յատուկ կերպով բացայայտել է Այնթուրայի որբանոցում Հալիտե հանըմի ղեկավարութեամբ հայ որբերի թրքացման քաղաքականութեանը: Մասնաւորապէս յիշել է Ղազիրի որբանոցում հայ որբերի հիւսած գորգի Միացեալ Նահանգների Սպիտակ տուն առաքելու պատմութիւնը: Յատկանշական է, որ գերմանական պատմական արխիւներից յայտնաբերուած եւ առաջին անգամ ցուցադրուած «Հայկական տառապանքն ու քրիստոնեայ օժանդակությունը» խորագիր կրող, երեք մասից բաղկացած վաւերագրական տեսաերիզում ներկայացուած է հայ վերապրողների ու որբերի վիճակը: Միւս տեսաերիզներում ներկայացուել են Մար Մըխայելի եւ Նոր Գիւղի (Հալեպ) գաղթականները, հայութեան թշվառ վիճակը: Քելեշյանը փորձել է վերականգնել պատմութիւնը հին լուսանկարների կողքին ներկայացնելով նորերը, որոնք հայկական որբանոցներ կատարած նրա այցելութիւնների արդիւնքն են: Ի նշան երախտագիտության` կատարած աշխատանքի համար, ՀԲԸՄ-ի յանձնաժողովի փոխատենապետ Կարօ Ճըղլյանը Քելեշյանին յուշանուէր է յանձնել: Վերջում իր պատգամն է փոխանցել Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը: Բարձր գնահատելով կատարուված աշխատանքը, այն կարեւոր է համարել որբերի ու վերապրողների համար: Այսօր եւս հայապահպանութեան գործը պէտք է առաջնահերթ համարել: «Որբերի աղերս» խորագրով միջոցառումը աւելին է, քան պարզապէս նախաձեռնութիւն, որովհետեւ այն պարտադրում է մէկ անգամ եւս հաշուի նստելու անցեալի հետ:
  -   Հասարակութիւն