Հայաստանում նորածիններին տրուող ամենատարածուած անուններն են<br /> Անին եւ Նարեկը<br />


Հայաստանում նորածիններին տրուող ամենատարածուած անուններն են
Անին եւ Նարեկը

  • 19-02-2010 17:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում նորածիններին տրուող ամենատարածուած անուններն են Անին եւ Նարեկը: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալների, 2009թ.-ի ընթացքում Հայաստանում ծնուել է 44 հազար 466 երեխայ, որոնցից 20 հազար 629-ը իգական սեռի, իսկ 23 հազար 837-ը` արական: 20 հազար 629 աղջկանից 764-ին տրուել է Անի անունը, իսկ 23 հազար 837 տղայից 1078-ին` Նարեկ: Աղջիկների անվանացանկում երկրորդ հորիզոնականում է յայտնուել Միլենան (717), երրորդում Էլենը (713) անունը: Առաջին տասնեակում են յայտնուել նաեւ` Մանե, Անահիտ, Մարիամ, Նարե, Աննա, Մերի, Լիլիթ անունները: Ինչ վերաբերում է տղաներին անուններին, ապա Նարեկը ամենատարածուածն է եղել նաեւ 2008թ.-ին: Նարեկից բացի տարածուած են նաեւ` Դավիթ (1036), Գոռ (720), Արման (700), Հայկ (630), Արթուր (524), Սամուէլ (498), Տիգրան (471), Արմէն (469) անունները: Ամենաքիչ տրուող անուններից են` Մարգարիտա, Արեւիկ, Մարինէ, Ալլա, Նելլի, Ռոման, Ռազմիկ, Էդուարդ, Ժորա, Գառնիկ անունները:
  -   Հասարակութիւն