Փետրուարի 15-21-ը կանցկացուեն Մայրենի լեզուի համահայկական<br /> տոնին նուիրուած միջոցառումներ<br />


Փետրուարի 15-21-ը կանցկացուեն Մայրենի լեզուի համահայկական
տոնին նուիրուած միջոցառումներ

  • 12-02-2010 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ սփիւռքի նախարարութիւնը 2010 թուվականը յայտարարել է Մայրենիի տարի: Սոյն ձեռնարկի կապակցութեամբ նախարարութիւնը ՀՀ պետական շահագրգիռ եւ Սփիւռքի հայկական կառոյցների հետ իրականացնում է միջոցառումների «Մեր լեզուն մեր Հայրենիքն է» խորագրով ծրագիր, որն ուղղուած է Հայաստանում եւ Սփիւռքում մայրենի լեզուի անաղարտութեան պահպանմանը, մեր լեզվամշակույթի միջոցով ազգային ինքնութեան ամրապնդմանը, մատաղ սերնդի մէջ լեզուական արժանապատվության ձեւաւորմանը, հայոց լեզւով ստեղծուած մեր գրական-մշակոյթային ժառանգութեան ներկայացմանը, մատաղ սերնդի հայեցի դաստիարակութեանը: ՀՀ Սփիւռքի նախարարաությունից յայտնում են, որ ծրագիրը կմեկնարկի փետրուարի 15-ին. «Մեծարումի եւ երդումի արարողութիւն» խորհրդանշական անունը կրող միջոցառման մասնակիցները ժ. 14:00 ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի գլխաւորութեամբ կլինեն Օշականում եւ ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ յաջորդ միջոցառումը կանցկացուի փետրուարի 17-ին, ժ. 14:00-ին. Մատենադարանին կից տարածքում տեղի կունենայ հանդիսաւոր ցերեկոյթ եւ պատւոյ երթ: Իսկ փետրուարի 21-ին ժ. 19:00 Ալ. Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանայ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեյանի բարձր հովանու ներքոյ կազմակերպուած «Մայրենի լեզուի օր» պետական տոնին նուիրուած հանդիսութիւն: Միջոցառումներին զուգընթաց, փետրուարի 15-ից ՀՀ դպրոցներում կմեկնարկի նաեւ «Մեր լեզուն մեր Հայրենիքն է» խորագրով շարադրությունների մրցոյթը:
  -   Հասարակութիւն