Կեվերյան ընտանիքը ֆինանսավորել է Աուստրալիայի Հաի դատի<br /> յանձնախմբի գրասենեակի կառուցումը<br />


Կեվերյան ընտանիքը ֆինանսավորել է Աուստրալիայի Հաի դատի
յանձնախմբի գրասենեակի կառուցումը

  • 10-02-2010 21:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Աուստրալիայի Հայ դատի յանձնախմբի վաղեմի բարերար` Կեվերյան ընտանիքը ֆինանսավորել է Աուստրալիայի Հայ դատի յանձնախմբի գրասենեակի կառուցումը: Կեվերյան ընտանիքի կողմից կազմակերպած ընդունելութեան ժամանակ հովանաւորները հաւաքել էին գրասենեակի կառուցմանը յատկացրած դրամական միջոցը: Ինչպէս տեղեկացնում է www.armenia.com.au, Աուստրալիայի Հայ դատի յանձնախմբի նախագահ` պարոն Վարանդ Մկրտիչյանը շնորհակալութիւն է յայտնել պարոն Զոհրաբ Կեվերյանին նշելով, որ հայ-աուստրալիական համայնքի աճող խնդիրների պատճառով իրենց կազմակերպութեան համար անհրաժեշտ էր ընդլայնել գրասենեակը, որը հնարաւորութիւն կտար Աուստրալիայի Հայ դատի հանձնախմբին լուծել համայնքի աճող խնդիրները եւ կենտրոնանալ Ցեղասպանութեան «հասկացման» եւ կրթական ծրագրերի շուրջ:
  -   Հասարակութիւն