Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդը փետրուարի 10-ին<br /> կստանձնի իր պաշտօնը<br />


Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդը փետրուարի 10-ին
կստանձնի իր պաշտօնը

  • 09-02-2010 17:46:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 9 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վահան ծայրագոյն վարդապետ Յովհաննիսեանը կստանձի Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդի պաշտօնը: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, Տ. Վահան ծայրագոյն վարդապետ Յովհաննիսեանը Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ է ընտրուել 2009թ.-ի դեկտեմբերին գումարուած Բրիտանահայ Համայնքային եւ Եկեղեցական խորհրդի ժողովի ընթացքում: Առաջնորդի ընտրութիւնը հաստատուել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնութեամբ: Վերջին տարիներին նա ծառայում էր ԱՄՆ-ի Հայոց Արեւելյան թեմի Նյու Եորքի Սրբոց Նահատակաց եկեղեցում` իբրեւ հոգեւոր հովիւ: Տ. Վահան ծայրագոյն վարդապետ Յովհաննիսեանը (աւազանի անունը` Սարգիս) ծնուել է 1963թ.-ին Բաղդադում: 1988թ.-ին ձեռամբ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ. Աւագ արքեպիսկոպոս Ասատուրեանի ձեռնադրուել է սարկաւագ եւ մեկնել է ԱՄՆ` ուսումը շարունակելու Նյու Յւորքի Ս. Վլադիմիր աստուածաբանական ճեմարանում: 1990թ.-ին ձեռամբ Տ. Աւագ արքեպիսկոպոս Ասատուրեանի ձեռնադրուել է կուսակրոն քահանա: 1995թ.-ին, պաշտպանելով վարդապետական ատենախօսութիւնը, ստացել է Մասնաւոր վարդապետութեան առաջին չորս աստիճանները` ձեռամբ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի: 2006թ.-ին ստացել է ծայրագոյն վարդապետութեան աստիճան` պաշտպանելով ատենախօսութիւն «Գ. Կորնթացիս թուղթը» թեմայով: Նոյն տարիներին որպէս հոգեւոր հովիւ ծառայել է Նյու Եորքի Ս. Խաչ եւ Նյու Ջերսիի Սրբոց Ղեւոնդեանց եւ Նյու Եորքի Սրբոց Նահատակաց եկեղեցիներում: Որոշ շրջան եղել է Ս. Վարդան առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետը: Ֆորդհեմ համալսարանից ստացել է Աստվածաշնչագիտության դոկտորի աստիճան:
  -   Հասարակութիւն