Ըստ կանխատեսումներցի, 2010թ.-ին Հայաստանում միջին<br /> ջերմաստիճանը 5,7 աստիճանով կբարձրանայ, իսկ տեղումները 27 տոկոսով<br /> նուազեն<br />


Ըստ կանխատեսումներցի, 2010թ.-ին Հայաստանում միջին
ջերմաստիճանը 5,7 աստիճանով կբարձրանայ, իսկ տեղումները 27 տոկոսով
նուազեն

  • 05-02-2010 13:46:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում փետրուարի 5-ին անցկացուեց ՀՀ Բնապահպանութեան նախարարութեան եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ներկայացուած Հայաստանի կլիմայի փոփոխութեան ազգային երկրորդ զեկոյցի նախագծի քննարկումը: Ինչպէս նշեց բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեյանը, քննարկման հիմնական թեման վերաբերում է շրջակայ միջավայրի պահպանութեանը եւ կլիմայի փոփոխությանը: Ըստ նախարարի, կլիմայի փոփոխութեան խնդիրը գլոբալ խնդիր է, եւ աշխարհի բոլոր երկրները անհագստացած են կլիմայի փոփոխութեամբ, որն արդիւնք է նաեւ ջերմոցային գազերի արտանետումների: Ա.Յարութիւնեյանը նշեց, որ զարգացած երկրները պարտաւորութիւններ են վերցրել կրճատել դրանք, իսկ զարգացող երկրները Կիոտոյի մաքուր մեխանիզմներով փորձում են իրենց աւանդը ունենալ ջերմոցային գազերի կրճատման գործում: Ըստ «Հայպետհիդրոմետ» ծառայութեան փորձագէտների, եթէ ջերմոցային գազերի կրճատման ուղղութեամբ աշխատանքներ չիրականացվեն, ապա ամբողջ աշխարհում սպասւում է վտանգաւոր հիդրոօդերեւութաբանական երեւույթների հաճախակիացում եւ ուժգնացում: Հայաստանում ջերմաստիճանի եւ տեղումների քանակի փոփոխութիւնների կանխատեսումների համաձայն, 2010թ.-ին հնարաւոր է միջին ջերմաստիճանը 5,7 աստիճանով բարձրանայ, իսկ տեղումները 27 տոկոսով նուազեն:
  -   Հասարակութիւն