Ֆլորիդայի Անտլանտեան Համալսարանի գրադարանում անցկացւում է ցուցահանդէս` «Ամենամեծ յանցանքը պատերազմում. Հայոց Ցեղասպանութիւնը Առաջին Համաշխարհային պատերազմի Ժամանակ» խորագրով


Ֆլորիդայի Անտլանտեան Համալսարանի գրադարանում անցկացւում է ցուցահանդէս` «Ամենամեծ յանցանքը պատերազմում. Հայոց Ցեղասպանութիւնը Առաջին Համաշխարհային պատերազմի Ժամանակ» խորագրով

  • 02-04-2011 09:58:37   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Ֆիլմի պանելային քննարկում կենդանի մնացածների ժառանգների կողմից երեքշաբթի, ապրիլի 12-ին Բոկայ Ռատօն, Ֆլորիդա - Որպէս Ֆլորիդայի Անտլանտեան Համալսարանի Ուիմբերլի գրադարանում կազմակերպուած Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող ցուցահանդէսի մի մաս` Հարաւային Ֆլորիդայի երկու յայտնի համայնքային ակտիւիստները PBS հեռուստաալիքի 30 րոպեանոց «Հայոց Ցեղասպանութիւնը» վաւերագրական ֆիլմից յետոյ կանցկացնէն քննարկում: Ֆիլմի ցուցադրումը եւ պանելային քննարկումը տեղի կ'ունենան երեքշաբթի օրը` ապրիլի 12-ին, ժամը 19:00 - 21:00 Ֆլորիդայի Անտլանտեան Համալսարանի Ուիմբերլի գրադարանի հինգերորդ յարկում: Մուտքն ազատ է: Մարտա Բաթմասեանը` Ֆլորիդայում Հոլոքոսթի ուսուցանման կրթական բաժնի յանձնակատարը, կը կիսուի իր ընտանիքի պատմութեամբ եւ թէ ինչպէս Հայոց Ցեղասպանութիւնը ներազդեց իր ընտանիքի վրայ: Ամերիկայի Հայկական Համագումարի Համայնքների հետ աշխատանքների գծով տնօրէն Դանիէլ Քուշակջեանը, ով Ֆլորիդայի Ատլանտեան Համալսարանի շրջանաւարտ է, կը ներկայացնի ամերիկահայ ինքնութիւնը եւ ետցեղասպանային գործօնի ազդեցութիւնը Միացեալ Նահանգների հայ համայնքի վրայ: «Մենք ապրում ենք մի հասարակութիւնում, որն ունի ժամանակակից ցեղասպանութիւնների հազարաւոր փրկուածներ իրենց ժառանգների հետ միասին: Մեր համայնքը կարեւոր դեր է խաղացել Դարֆուրի ցեղասպանութեանը վերջ դնելու փորձերի ուղղութեամբ: Սուրբ Դաւթի հայկական եկեղեցին, «Բ`նայի Իսրայէլ» ժողովը եւ Ֆլորիդայի Անտլանտեան Համալսարանի Հոլոքոսթի եւ Մարդու իրաւունքների կրթական կենտրոնը նման համայնքային աշխատանքներին աջակցողներն էին: Մեր համայնքին կարեւոր է իմանալ եւ յիշատակել հայ զոհերին, ինչպէս մենք յիշատակում եւ սովորեցնում ենք Շոայի մասին: Յիշելով երկու ողբերգութիւնների զոհերին` մենք ամրապնդում ենք մեր հաստատակամութիւնը կանխարգելել եւ վերջ դնել բոլոր ցեղասպանութիւններին»,-ասաց Դոկտոր Ռոուզ Գատենսը` Ֆլորիդայի Ատլանտեան Համալսարանի Հոլոքոսթի եւ մարդու իրաւունքների կրթական կենտրոնի տնօրէնը (FAU Center for Holocaust and Human Rights Education - CHHRE): «Հայոց Ցեղասպանութիւն» ֆիլմը եւ պանելային քննարկումը ֆինանսաւորուել է Հոլոքոսթի եւ մարդու իրաւունքների կրթական կենտրոնի կողմից եւ կ'անցկացուի «Ամենամեծ յանցանքը պատերազմում. Հայոց Ցեղասպանութիւնը Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ» ցուցահանդէսի հետ միասին չորեքշաբթի օրը` ապրիլի 27-ին, Ուիմբերլի գրադարանում: Ցուցահանդէսը կը ներկայացնի Անատոլիայում 1.5 միլիոն հայերի սպանդը Առաջին Համաշխարհայինի ընթացքում` 1915-1916թթ: Պատմութիւնը ցուցադրուելու է 21 վահանակների վրայ տեղադրուած լուսանկարների, ականատեսների մեկնաբանութիւնների եւ ժառանգների վկայութիւնների միջոցով: Միջոցառումները եւ ցուցահանդէսը կազմակերպուել էն Ֆլորիդայի Ատլանտեան Համալսարանի գրադարանների կողմից որպէս Ցեղասպանութիւնների Յիշատակման ամսուայ մի մաս: Ցեղասպանութիւնների յիշատակման ամիսը ապրիլն է, որի նպատակն է կրթել ցեղասպանութիւնների եւ դրանց կանխարգելման վերաբերեալ: Հայոց Ցեղասպանութիւնը, Հոլոքոսթը, Բոսնիայի, Ռուանդայի եւ Դարֆուրի ցեղասպանութիւնները տեղի էն ունեցել վերջին 100 տարիների ընթացքում եւ բոլորն էլ յիշատակւում էն ապրիլին: 1972 թուին հիմնուած` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտօնում տեղակայուած խոշորագոյն համազգային հասարակական կազմակերպութիւն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատուած անդամակցական կազմակերպութիւն է:
  -   Մամլո հաղորդագրություն