«Մանկավարժութեան մէջ մանրուքներ չկան»,- պնդում է Անանիա<br /> Շիրակացի ճեմարանի տնօրէն Աշոտ Ալիխանեանը<br />


«Մանկավարժութեան մէջ մանրուքներ չկան»,- պնդում է Անանիա
Շիրակացի ճեմարանի տնօրէն Աշոտ Ալիխանեանը

  • 30-01-2010 09:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Երեւանի Անանիա Շիրակացու անուան ճեմարանում տեղի ունեցաւ «Շիրակացու օրեր» փառատոնի հանդիսաւոր բացումը: Ճեմարանը, որն այս տարի նշելու է հիմնադրման 20-ամեակը, ստեղծուել է որպէս շնորհալի երեխաների կրթօջախ: Նշուեց, որ հաւատարիմ մնալով իր գաղափարախօսութեանը, այն է` դեմոկրատիա, ինտերնացիոնալիզմ, բնապահպանութիւն, հոգու եւ մարմնի միասնութիւն, ծառայութիւն մարդկութեանը, ճեմարանն ապրում է բազմաբովանդակ կեանքով եւ ամէն տարի համալրում իր սաների` տարբեր առարկաներից վաստակած մեդալների թիւը: Ճեմարանի սաները իսկապէս տպավորիչ արդիւնքներ են ցոյց տալիս, քանի որ, օրինակ, 2009թ. հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ երրորդ փուլին մասնակցած ճեմարանի 37 սաներից 10-ը շահել են դիպլոմներ, 3 շրջանաւարտ արժանացել է նախագահի յատուկ մրցանակի: Ճեմարանականների յաջողութիւնները չեն սահմանափակւում ձեռքբերումներով միայն Հայաստանում. Մոսկուայում տեղի ունեցած «Կանաչ մոլորակ» միջազգային էկոլոգիական ստուգատեսին ճեմարանի աշակերտը ներկայացրել է իր աշխատանքը` «Գիտափորձ տիեզերքում», եւ արժանացել դափնեկրի կոչման, Եգիպտոսում նկարչութեան միջազգային մանկապատանեկան մրցոյթի ժամանակ երեք ոսկէ մեդալներն էլ ճեմարանի սաներն են շահել: Ճեմարանի տնօրէն Աշոտ Ալիխանեանը նշեց, որ քսաներկու աշակերտ այժմ սովորում է Թաիլանդի Ռեջենթների դպրոցում, իսկ ճեմարանը նախկին ԽՍՀՄ տարածքից միակ ուսումնական հաստատութիւնն է, որ հանդիսանում է աշխարհահռչակ "Roundsquear" միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի անդամ, որի կազմում ընդգրկուած է ընդամէնը 95 դպրոց ամբողջ աշխարհից այնպիսի երկրներից, ինչպիսիք են Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ այլն: «Շիրակացու օրեր» փառատոնը անց է կացւում 1992թ.-ից: Փառատոնի ընթացքում աշակերտները եւ աշխատակիցները ներկայացնում են իրենց զեկույցները տարբեր թեմաներով. զեկույցները այնուհետեւ տեղադրուելու են կայքում: Աշակերտները մեծ ոգեւորութեամբ եւ պատսխանատվությամբ են պատրաստւում իրենց ելոյթներին` կիրառելով ստացած գիտելիքները: Բացման արարողութեան ընթացքում ԵՊՀ-ի ռեկտորը եւ մի շարք դասախօսներ պարգեւատրուեցին Անանիա Շիրակացի ճեմարանի անուան մեդալով: Ինչպէս նշեցին իրենք` մրցանակակիրները, ճեմարանի կրթութիւնը ստացած ուսնողները տարբերւում են միւս ուսանողներից: Այստեղ աշակերտները այլ ուսումնական ծրագրերով են սովորում եւ կրթութեան նախարարութեան կողմից անց կացված ստուգատեսից յետոյ նամակ է ուղղարկուել կրթութեան եւ գիտութեան նախարարին` ճեմարանի որոշ ծրագրեր հանրակրթական դպրոցներում կիրառելու մասին առաջարկով: Փառատոնը շարունակուելու է մինչեւ մայիս, որի ընթացքում զեկույցներից բացի կցուցադրուեն նաեւ աշակերտների թատերական ներկայացումները, վերջում կյանձնուեն պարգեւները եւ տեղի կունենայ փառատոնի հնադիսավոր փակումը:
  -   Հասարակութիւն