Իտալիայի MEDIASET հեռուստաընկերությունը ցուցադրում է<br /> տեսաֆիլմ Հայաստանի մասին<br />


Իտալիայի MEDIASET հեռուստաընկերությունը ցուցադրում է
տեսաֆիլմ Հայաստանի մասին

  • 29-01-2010 18:02:00   |   |  Հասարակութիւն
ՀՌՈՄ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ. նոյեմբերի 22-ից Իտալիայի MEDIASET հեռուստաընկերությունը իւրաքանչիւր կիրակի առաւօտեան «Հոգու սահմաններ» հաղորդաշարի շրջանակում հեռարձակում է Հայաստանի մասին պատմող պատմավավերագրական տեսաֆիլմ: Արդէն հեռարձակուել են 20 րոպեից աւելի տեւողությամբ ութ հաղորդում` «Հայաստան» (Armenia), «Հայաստան. պատմութիւնը շարունակւում է Վենետիկում» (Armenia, la storia continua a Venezia), «Հայաստան. ինչպիսի ապագայ» (Armenia, quale futuro?), «Հայաստան. մեծ չարիք» (Armenia, il grande male), «Հայաստան` մէկ եկեղեցի, մէկ ժողովուրդ» (Armenia, una chiesa un popolo), «Հայաստան. վանքեր» (Armenia, monasteri), «Պատմական դաշնագիր» (Storico accordo) եւ «Հայաստան. ճչացող քարերի երկիր» (Armenia: la terra delle pietre urlanti) խորագրերով: Տեսաֆիլմը Իտալիայի հանրութեանը Հայաստանը ներկայացնում է որպէս հնագոյն քրիստոնեական ժառանգութիւն ունեցող երկիր, անդրադառնում է հայ ժողովրդի պատմութեան օրհասական էջերին (ազգային ազատագրական պայքար, ցեղասպանութիւն), ինչպէս նաեւ` հայ եկեղեցաշինությանը, երաժշտությանը, ճարտարապետութեանը եւ Հայաստանի անկախութիւնից ի վեր պատմութեանը: Այն աչքի է ընկնում իտալացի լրագրողների կողմից պատմական փաստերի ներկայացման խորութեամբ ու գեղարուեստական բարձրաճաշակ ձյավորմամբ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, տեսաֆիլմը հնարաւոր է դիտել համացանցի MEDIASET հեռուստաընկերութեան http://www.video.mediaset.it/ կայքէջում:
  -   Հասարակութիւն